211652_close_icon
views-count1438 դիտում article-date 17:11 20-06-2026

Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն

Ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես արևոտ օրերին կարող են ունենալ մի շարք բացասական հետևանքներ մարդու առողջության վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնը։

«Դրանք հատկապես վտանգավոր են, երբ մարդը երկար ժամանակ է գտնվում արևի ուղիղ ճառագայթների տակ՝ առանց պատշաճ պաշտպանության։

Ուլտրամանուշակագայուն ճառագայթները կարող են պատճառ լինել արևահարության, մաշկի քաղցկեղի առաջացման։ Կարող են մաշկի վրա առաջացնել բշտիկներ, քոր, կարող է լինել այտուցվածություն։

Հիշեցում.

-Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: ՈՒՄ ճառագայթման ինտենսիվությունն այս ժամերին առավելագունն է

Հագուստ․ ցանկալի է կրել բարակ, բաց գույնի, երկարաթև հագուստ: Անպայման կրել գլխարկ, ցանկալի է լայնեզր:

- Օգտագործե՛ք արևապաշտպան քսուկ:

-Կրե՛ք արևային ակնոց

- Օգտագործե՛ք հնարավորինս շատ ջուր

- Նախապատվությունը տվեք դյուրամարս սննդամթերի, խուսափեք կծու, թթու օգտագործելուց»։

Նմանատիպ նյութեր