1046 դիտում
11:35 14-11-2014
Այսօր շաքարային դիաբետի համաշխարհային օրն է. խուսափե՛նք անառողջ սնուցումից, ցածր ֆիզիկական ակտիվությունից, ալկոհոլից և ծխախոտից
Ամեն տարի նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի համաշխարհային օր, ինչը կոչված է հանրության ուշադրությունը հրավիրելու այս հիվանդությանը: Միավորված Ազգերի Կազմակերպության հովանու ներքո 2014-2016 թվականներին այն նշվելու է «Դիաբետը և առողջ ապրելակերպը» խորագրով:
Շաքարային դիաբետը 21-րդ դարի բժշկության ամենամեծ խնդիրներից մեկն է՝ լինելով հաշմանդամության հանգեցնող ծանր բարդություններ առաջացնող քրոնիկ հիվանդություն, որը մեծ բեռ է բոլոր երկրների առողջապահության համակարգերի համար: Հայաստանի Հանրապետությունում 1990 թվականի համեմատ 2012 թվականին շաքարային դիաբետի ընդհանուր հիվանդացությունն աճել է 1,8 անգամ, իսկ մահացության ցուցանիշը` 2.6 անգամ:
2006 թվականի դեկտեմբերի 20-ին Միավորված Ազգերի 61-րդ Վեհաժողովն ընդունեց 61/225 բանաձևը՝ շաքարային դիաբետի դեմ պայքարում աշխարհի բոլոր երկրները միավորվելու վերաբերյալ: Բանաձևի ընդունումը վկայում է այն մասին, որ շաքարային դիաբետը, լինելով ոչ վարակիչ հիվանդություն, նույնքան վտանգավոր է, որքան վարակիչ հիվանդությունների համաճարակը: Շաքարային դիաբետն ամբողջ աշխարհում այլևս միայն բժշկական խնդիր չէ՝ այն ձեռք է բերել գլոբալ բնույթ: Այս կապակցությամբ ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր երկրներին միավորվել դիաբետի դեմ պայքարում. իրականացնել համաճարակաբանական հսկողություն, ներդնել ռիսկի գործոնների մշտադիտարկման համակարգ, ձեռնարկել հիվանդության դեմ պայքարի արդյունավետ կանխարգելման միջոցառումներ` բարձրացնելով հանրային իրազեկությունը ինչպես ռիսկի գործոնների, այնպես էլ հիվանդության և դրա բարդությունների, կանխարգելման և բուժման եղանակների վերաբերյալ:
ԱՀԿ մոտեցումների համաձայն` շաքարային դիաբետի առավել նշանակալի ռիսկի գործոններն են. անառողջ սնուցումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի վնասակար ազդեցությունը և ծխախոտի օգտագործումը: Դրանց նպատակային նվազեցումը, առողջ ապրելակերպի քարոզչությունը հիվանդության կանխարգելման համակարգի հիմքն են: «Խուսափել ավելորդ քաշից, վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ, չծխել» շատ պարզ բանաձևը հնարավորություն է ընձեռում զգալի նվազեցնել հիվանդացությունը: Այս միջոցառումների շնորհիվ ձևավորվում է այն կարևոր գաղափարը, որ դիաբետը հիվանդություն չէ, այլ ապրելակերպ:
Նմանատիպ նյութեր
2162 դիտում
13:00 14-11-2015
Այսօր Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է. Հայաստանում հիվանդացության աճ է արձանագրվել 1.8 անգամ
3825 դիտում
16:18 14-11-2016
Այսօր Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է
1469 դիտում
16:00 14-11-2021
Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է՝ որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր
Այս բաժնից
1039 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
814 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
889 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ