211652_close_icon
views-count649 դիտում article-date 21:46 19-06-2026

Մոտավորապես 30.000-ի տարբերություն կա քվեաթերթիկների քանակի և մատյաններում ընտրողների ստորագրությունների միջև. Ռոբերտ Քոչարյան

«Մի քանի հարյուր հազար թոշակառու ստացել են բյուջետային կաշառք։ Քանի՞ թոշակառուի վրա է ազդել այդ ընտրակաշառքն այդ ընտրությունը կատարելու տեսանկյունից»,-ՀՀ ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նկատեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանը։

Նա ասաց, որ դրան պետք է գումարվի այն, թե ինչ է կատարվել ընտրությունների օրը։
«Մենք հիմա ստուգում ենք ցուցակները մոտավորապես 30  հազարի տարբերություն կա քվեաթերթիկների քանակի և մատյաններում ընտրողների ստորագրությունների միջև»,-ասաց Քոչարյանը՝ նշելով, որ դրա բացատրությունը պետք է տալ, որը չկա։

Նրա խոսքով՝ այն, ինչը, որ կիրառվել է մինչև ընտրությունները, եթե պայմանականորեն կիրառվեր Խաչիկ գյուղի մի գյուղացու համար, որին ոչ մեկը չէր ճանաչում, մի քիչ ավելի մեծ տոկոս կհավաքեր, քան Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով նաև վարորդների խախտումները ներելու մասին իշխանության քայլերը։

 Մեկնաբանելով Նիկոլ փաշինյանի  հայտարարությունը թե ինքը «կրքոտ հռետոր» է՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Հատուկ բուժհաստատություններ կան, որտեղ մեկը Նապոլեոն է, մյուսը՝ մեկ այլ հայտնի մարդ է. Եթե դրանով բացատրում է, որ կարելի է ընտրությունների ժամանակ ընդդիմության վերաբերյալ արտահայտություններ անել՝  «կսպանեմ», «կնստացնեմ», «պատերով կտամ» և այլն, ապա այն խոսում է ոչ միայն դաստիարակության մասին, այլև մարդու հոգեվարքի, հոգեկան վիճակի մասին։ Կոնկրետ իմ հասցեին, մի քանի անգամ ասել է, որ կսպանի։ Նիկոլ Փաշինյանն քարոզարշավը 90-ով անց է կացրել ատելության խոսքի վրա։ Խաղաղության մասին խոսելիս, ասում էր. «Եթե ես չլինեմ, կլինի պատերազմ, սարսափելի պատերազմ սեպտեմբերին»։

Իր բառերն է, իմը չէ։ Խաղաղությունը ոչ թե խաղաղության այլ պատերազմի ալտերնատիվ և մնացած ամբոջ քարոզարշավը « նստացնեմ, նստացնեմ, նստացնեմ»-ի տակ էր։

Նմանատիպ նյութեր