«Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը Ռյուդիգերի հետ
Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: 33-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027 թ. հունիսը։
Ռյուդիգերը «Ռեալ» է տեղափոխվել 2022 թ. ամռանը «Չելսիից»՝ ազատ գործակալի կարգավիճակով:
«Ռեալի» կազմում Ռյուդիգերը մասնակցել է 182 հանդիպման և նվաճել 8 տիտղոս։ Transfermarkt-ը Ռյուդիգերի արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։