211652_close_icon
views-count6222 դիտում article-date 22:36 09-07-2017

«Չելսի»-ն պայմանագիր կնքեց Անտոնիո Ռյուդիգերի հետ. Պաշտոնական

Լոնդոնի «Չելսի»-ն պաշտոնապես հայտարարել է Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի տեղափոխության մասին: Ֆուտբոլիստը «ազնվականներ»-ի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր: 24-ամյա խաղացողը իր նոր թիմում հանդես կգա 2 համարի խաղաշապիկով: «Անհամբերությամբ սպասում եմ իմ նոր թիմակիցներիս հետ հանդիպմանը: Շատ հպարտ եմ, որ պաշտոնապես դարձա «Չելսի»-ի խաղացող»,- նշել է գերմանացի պաշտպանը: «Ռոմա»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը Ռյուդիգերի տրանսֆերի համար «գայլեր»-ին կվճարի 35 միլիոն եվրո: Եվս 4 միլիոն եվրո կարող է տրամադրվել բոնուսների տեսքով:

Նմանատիպ նյութեր