211652_close_icon
views-count313 դիտում article-date 19:30 17-06-2026

Աշխատանքային միջավայրում փորձում ենք գտնել արդարադատություն, ակնկալում ենք՝ Միքայել Սրբազանն արդարացվի․ փաստաբան

«Եթե փաստաբանները դատարանից և արդարադատությունից ակնկալիքներ չունենան, մենք ուղղակիորեն դատարան չենք կարող մտնել»,- այս մասին Միքայել Սրբազանի գործով դատական նիստից հետո ասաց պաշտպան Մարինե Ֆարմանյանը։

Նա շարունակեց․ «Սա մեր աշխատանքային միջավայրն է, որտեղ փորձում ենք գտնել արդարադատությունը։ Ի՞նչ վերբերում է նրան, թե վերաքննիչ դատարանն ինչ որոշում կկայացնի, իհարկե, չեմ կարող  ասել, որովհետև պարզ կլինի  հունիսի 25-ին,  հաջորդ դատական նիստին։ Հույսս չեմ կորցնում, մաղթում եմ, որ բոլորս քաղաքական, սոցիալական, իրավական վատ վիճակում, այնուամենայնիվ ականատես լինենք իրական արդարադատության և Միքայել արքեպիսկոպոսն արդարացվի»։

Զրույցի ընթացքում ոստիկանների ուղեկցությամբ դուրս եկավ Միքայել Սրբազանը, որին ներկաները դիմարեցին «սրբազան» վանկարկումներովով։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ որոշում է ակնկալում դատարանից։ 

«Ինչ որ որոշեն։ Գլխավոր որոշողը ինչ որոշի»,- արձագանքեց Միքայել Սրբազանը։

Նմանատիպ նյութեր