1421 դիտում
10:15 01-03-2016
Արդարադատություն պետք է իրականացվի հիմա, երկու տարուց դա այլևս արդարադատություն չի լինի. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Արդեն 8-րդ տարին Է, որ մենք Հայաստանում չենք կարողանում լիաթոք ուրախանալ գարնան առաջին օրով, որովհետև այն մեր գիտակցության մեջ մխրճվել Է որպես «մարտի 1»։ Պարզ Է, որ 10 անմեղ մարդկանց սպանությունը հոգեբանական բեռ Է մնալու այնքան ժամանակ, մինչև նրանց սպանածները և սպանելու հրաման տվածները չկանգնեն դատարանի առաջ։
Դա վրեժխնդրության ծարավ չէ, պարզապես քիչ թե շատ ապահով զգալու ցանկություն։ Վստահ եմ, որ գերմարդկային ճիգեր պետք չեն այդ հանցագործությունը բացահայտելու համար, պետք է պարզապես քաղաքական կամք, որն առայժմ չկա։ Եթե այդ կամքը դրսևորի հաջորդ իշխանությունը, ապա, վախենամ, թացն ու չորն իրար խառնվեն և քաղաքական կամքը վերածվի քաղաքական հաշվեհարդարի։ Այդպես եղավ 1998 թվականի փետրվարից հետո, երբ համեմատաբար նոր իշխանությանը, հավանաբար, ինչ-ինչ բարդույթներից ելնելով, գայթակղություն ունեցավ վրեժ լուծելու «նախորդ հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչներից։ Արդարադատություն պետք է իրականացվի հիմա, երկու տարուց դա այլևս արդարադատություն չի լինի»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2226 դիտում
09:30 18-02-2015
Ընտրովի արդարադատություն չպիտի լինի. Առավոտ. խմբագրական
6771 դիտում
14:28 24-05-2018
Գյուղմթերքի Ռուսաստան արտահանումը պետք իրականացվի պահանջներին համապատասխան. վարչապետը՝ ՍԱՊԾ պետին
1572 դիտում
11:00 05-09-2018
Մարտի 1-ի գործով պետք է պատշաճ քննություն իրականացվի. Ռիչարդ Միլս
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9112 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2155 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան