Կամ նորից հեղափոխությունը նոր թափ է ստանում, կամ հակահեղափոխությունը հաղթում է, սա է մեր ընտրությունը. Նիկոլ Փաշինյան
Կամ նորից հեղափոխությունը նոր թափ է ստանում, կամ հակահեղափոխությունը հաղթում է, սա է մեր ընտրությունը: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Երեխաների ակտիվությունը առաջ է բերել նոր հեղափոխության օրակարգ, հեղափոխություն, որտեղ թավիշը պետք է բացառվի, որովհետև մենք դժվարություն ենք ունեցել բացատրելու, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը՝ բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա:
Դժվարություն ենք ունեցել, որովհետև ամբողջ նախորդող շրջանում սահմանադրական կարգը կառուցվել է այդ օլիգարխիան պաշտպանելու համար: Մենք պետք է գնանք այդ համակարգը ջարդելու ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա»,- նշել է Փաշինյանը: