211652_close_icon
views-count706 դիտում article-date 09:21 14-06-2026

Շրջանների զգալի մասում սպասվում են հորդառատ անձևրներ, ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հունիսի 14-16-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 17-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 14-16-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Հունիսի 17-ի և 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում հունիսի 14-ի և 15-ի գիշերը և կեսօրից հետո, 16-ի և 18-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 17-ին, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Նմանատիպ նյութեր