211652_close_icon
views-count2911 դիտում article-date 15:02 03-04-2026

Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում ապրիլի 3-ի ցերեկը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 5-ին, 6-ի ցերեկը, 7-8-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 4-ի առավոտյան ժամերին առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 3-ի ցերեկը, 4-5-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ապրիլի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին, 7-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 5-ին և 6-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։

 

Նմանատիպ նյութեր