Վստահ եմ, ոչ հեռու ապագայում ունենալու ենք իշխանություն, որը իրապես արմատախիլ կանի օլիգարխիան. Բաբկեն Հարությունյան
Իշխանության գալուց հետո ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, ով «հալալ քրտինքով» հսկայական ունեցվածքի տեր է դարձել, այսօր ևս չկալանավորվեց»,- գրում է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։
Պաշտոնազրկումից հետո Խաչատրյանը կարողանում է և բիզնես անել, և իր ունեցվածքի մի որոշ մասը վերադարձնել պետությանը։
Հավանաբար, այդպես ավելի էժան է նստում, թե չէ մի կուսակցություն էլ նա կբացեր ու կփորձեր երկիրը փրկելու անվան տակ Նիկոլի հետ պայմանավորվել և իր բիզնեսը փրկել։
Անկասկած, Նիկոլը այդպես էլ չի պատժելու երկիրը թալանածներին, մաքսիմում նրանց հսկայական ունեցվածքի մի մասը վերադարձնելու է պետությանը։
Վստահ եմ, ոչ հեռու ապագայում ունենալու ենք իշխանություն, որը իրապես արմատախիլ կանի օլիգարխիան, կունեզրկի` թալանով և ունեզրկելով հսկայական ունեցվածքի տեր դարձածներին, և միայն դրանից հետո հնարավոր կլինի ունենալ զարգացող պետություն։
Խաչատրյան Գագիկը կարո՞ղ է մի հատ վճարովի կոնսուլտացիա անի օլիգարխ «փրկիչներին»։