211652_close_icon
views-count685 դիտում article-date 15:40 10-06-2026

Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի 18/3 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Տեսանկարահանող սարքը գործարկվելու է հունիսի 15-ից։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նմանատիպ նյութեր