211652_close_icon
views-count1084 դիտում article-date 22:55 23-04-2026

Զարոբյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Զարոբյան փողոցի թիվ 12 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց։

Տեխնիկական միջոցը գործարկվելու է 2026 թվականի ապրիլի 27-ից։

ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու դրսևորել իրավահարգ վարքագիծ։

Նմանատիպ նյութեր