211652_close_icon
views-count445 դիտում article-date 22:30 08-06-2026

Էրդողանն ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին

Էրդողանն այսօր ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Այդ մասին հայտնում են Կոստանդնապոլսի հայ պատրիարքարանից։

Հանդիպմանը ներկա էին նաև ԱՔ կուսակցության Ստամբուլի պատգամավոր դոցենտ, դոկտոր Սևան Սվաճըօղլուն, արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքին վերաբերող հարցեր։

Կարծիքներ են փոխանակվել Իսկենդերունի Սուրբ Քառասուն Մանկանց և Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ։

Նորին Ամենապատվությունը համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ցուցաբերած հետաքրքրության համար և մաղթել առողջություն ու հաջողություն։

Նմանատիպ նյութեր