211652_close_icon
views-count2005 դիտում article-date 12:30 07-06-2026

Ինչո՞ւ եք հաղթանակի դեպքում առաջինը Մոսկվա մեկնելու․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը

Aravot.am-ը գրում է․ «Իմ ակնկալիքը ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտումն է»,- միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչներից մեկի հարցին՝ ո՞րն է Ձեր ակնկալիքն այս ընտրություններից, վստա՞հ եք, որ ընտրվելու եք, քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Ծրարը գցելով քվեատուփի մեջ՝ Նիկոլ Փաշինյանը սրտիկ ցույց տվեց։

Լրագրողների հարցին ի պատասխանեց՝ ի՞նչ տրամադրություն ունեք, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ շատ լավ։

«Իզվեստիայի» հարցին՝ ինչո՞ւ են ընդդիմադիր ուժերի նկատմամբ տեղի ունենում ճնշումներ, փորձում էին «Ուժեղ Հայաստանին» ընտրապայքարից հանել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Իսկ ո՞վ էր ցանկանում։ Դրանք գործընթացներ են, որոնք տեղի են ունենում ՀՀ ընտրական օրենսդրությամբ։ Ցավոք, կան շատ փաստեր ընտրական կոռուպցիայի հետ կապված։ ՀՀ-ի պետական մարմինները դրանց պետք է արձագանքեն»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե իշխանություն դառնալու համար մեծամասնություն չունենաք, պատրա՞ստ եք՝ որպես ընդդիմադիր աշխատել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ժողովուրդը ոնց որոշի, այնպես էլ կանեմ»։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ իր ընտրվելուց հետո հայ-թուրքական սահմանի բացման շուրջ են աշխատելու, ԹՐԻՓՓ նախագիծն է իրագործվելու և այլն։

Փաստմանը՝ նշել եք, որ ընտրվելու դեպքում առաջինն այցելելու եք Մոսկվա և հարցին՝ ինչո՞ւ, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Առաջին, երկրորդի հարց չէ․ Մոսկվա էլ եմ մեկնելու, Վաշինգտոն էլ , Բրյուսել էլ, Փարիզ էլ եմ մեկնելու, Թբիլիսի էլ եմ մեկնելու։ Հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ մասնակցել ԵՔՀ գագաթաժողովին՝ Բաքվում»։

Հարցին՝ Ձեզ չի՞ անհանգստացնում Արթուր Օսիպյանի առողջական վիճակը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ ինչ խնդիր կա առողջական խնդրի հետ»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր