211652_close_icon
views-count1565 դիտում article-date 09:48 08-03-2014

Ռոբերտ Քոչարյանը մեկնելու է Մոսկվա․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Այցը հետաքրքրական է այն իմաստով, թե կկայանա արդյոք երկար սպասված հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Ռ. Քոչարյանը Մոսկվայում մասնակցելու է «Սիստեմայի» բաժնետերերի ժողովի հերթական նիստին։ «Ինչ պլաններ ունի առաջիկայում պարոն Քոչարյանը»,– հարցրինք Սողոմոնյանին, ով չհերքեց առաջիկայում վերջինիս ակտիվանալու հավանականությունը և կրկին պատասխանեց, որ որևէ գործողության դեպքում հանրությանն անպայման կտեղեկացվի»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր