«Քաոս և խուճապ» Բեյրութի հարավում այն բանից հետո, երբ Իսրայելը տարհանման հրամաններ է արձակել
Իսրայելական զինվորականները տարհանման վերաբերյալ նախազգուշացում են հրապարակել և Բեյրութի հարավային արվարձաններին հարվածներ հասցնելու հրաման արձակել, ինչը հանգեցրել է Դահիա անվանումով հայտնի շրջանից բնակիչների քաոսային փախուստին։
Ինչպես Բեյրութից հաղորդում է FRANCE 24-ի թղթակից Ռենե Դևին, վաղ առավոտվանից «մենք քաոսային տեսարաններ ենք հանդիպում արվարձաններում՝ հսկայական խցանումներ, մարդիկ, որոնք շտապ հավաքում են իրենց իրերը։ Դրանք հենց այն մարդիկ են, որոնք հրադադարից հետո նոր-նոր էին վերադարձել հարավային արվարձաններ,- ընդգծում է նա՝ նկատի ունենալով ԱՄՆ միջնորդությամբ ապրիլի 16-ին ձեռք բերված հրադադարի փխրուն համաձայնագիրը։- Նրանք հազիվ էին հասցրել նորից տեղավորվել իրենց տներում, իսկ հիմա ստիպված են կրկին հեռանալ»։