Իրանը հարվածել է Ադրբեջանի դիրքերին այն բանից հետո, երբ ադրբեջանական ԱԹՍ-ն մտել է իր օդային տարածք
Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի կամիկաձե անօդաչու թռչող սարքը մտել է իրանական տարածք։
Այդ մասին հայտնում է [url=https://discover24.ru/2020/10/iran-otvetil-na-ataku-bpla-udarom-po-pozitsiyam-azerbaydzhana-na-granitse-s-karabahom/]discover24.ru[/url] կայքը։
Նշվում է, որ ադրբեջանցիները սխալմամբ կամ նպատակաուղղված անօդաչու թռչող սարք են արձակել Իրանի կողմ, որը պետք է ընկներ խոշոր բնակավայրում:
Կայքը չի բացառում, որ հնարավոր է՝ Բաքուն ծրագրում էր այդ քայլով հետագայում ամբողջ մեղքը գցել Երևանի վրա:
Սակայն Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են օպերատիվորեն խոցել անօդաչու թռչող սարքը և որոշել դրա արձակման վայրը:
Դրանից հետո Իրանի զինված ուժերը հրետանային հարվածներ են հասցրել ադրբեջանական դիրքերին: Կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը, բայց սոցիալական ցանցերի որոշ աղբյուրներ նշում են, որ կրակի տակ է առնվել առնվազն 2 ադրբեջանական ռազմական խմբավորում։