Գյուղի հենց վերևը ադրբեջանցիները նստած են․ Սոթքի բնակիչները հանդիպել են Սամվել Կարապետյանին
Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էր։ Սոթքի բնակիչները հյուր էին գնացել Սամվել Կարապետյանին։
«Մեր հյուրերը՝ Սոթքի բնակիչներ են։ Սոթքի բնակիչների շատ փոքր մասն են այսօր ձեզ հյուր եկել, և ձեր աշխատանքների արդյունքում մարդիկ ունեն տուն, մարդիկ ունեն տանիք»,- հյուրերին ներկայացրեց Ալիկ Ալեքսանյանը։
Ի պատասխան Սամվեկ Կարապետյանն արձագանքեց․ «Շնորհավորում եմ ձեր տները։ Շատ ուրախ եմ, որ եկել եք, բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որ նորից նույն փորձանքը չբերեն մեր երկրի գլխին։ Ձեր շրջանը շատ վտանգավոր գոտում է գտնվում։ Ադրբեջանցին ամենաառաջինը կարող է հասնել ձեր շրջան, ձեր գյուղերը, դրա համար դուք էլ ակտիվ եղեք, որ այս անհայրենիք իշխանությունը չկարողանա հիմա էլ մեր երկրի տարածքները բաժանի ադրբեջանցիներին»։
Կարապետյանը հետաքրքրվեց,թե արդյո՞ք գյուղի բնակիչները գիտակցում են վտանգը, բնակիչները հաստատեցին՝ հասկացողնեերը շատ են։
«Պարոն Կարապետյան, իրանք (ադրբեջանցիները) հենց վերևը նստած են, դե մերոնք ներքն են աշխատում, իրանք նստած են պոստերում։ Ադրբեջանցիները շատ են առաջ եկել։ Գյուղի դեմ դիմացի սարի վրա նստած են 6-7 կմ, օդայինով 2 կմ էլ չկա։ Ցանկացած պահի, պարոն Կարապետյան, սնայպերը կարա մեր ցանկածին հանի»,- պատմեց Սոթքի բնակիչը։