211652_close_icon
views-count31934 դիտում article-date 18:21 16-11-2024

Երևանում «Opel»-ի վարորդը ասում էր․ «Ավտոյիցս ծուխ ու դուման հելավ, չհասցրեցի դուրս գամ, տեսնեմ արդեն պարեկներն ու փրկարարները գլխիս վերևը կանգնած են»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ ծառայություն կատարելիս Գայի պողոտայում նկատում են, որ ավտոմեքենայից կասկածելի ծուխ է դուրս գալիս, որը նկատում  են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարներն ու պարեկները շտապ մոտենում են նշված վայր ու պարզվում է, որ ոչ թե հրդեհ է բռնկվել, այլ ավտոմեքենայի հովացման համակարգի հետ է խնդիր առաջացել «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ 

Փրկարարները հոսանքազրկում են ավտոմեքենան, իսկ ավտոմեքենայի 2 ուղևորներին, ովքեր խուճապի էին մատնվել, հոգեբանական օգնություն է ցուցաբերում վաշտի հրամանատարի տեղակալ Տ․ Խուդանյանը, ապա ավտոմեքենան տեղափոխում են անվտանգ վայր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Վահե Ս․-ն, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում իր շնորհակալությունն էր հայտնում պարեկներին ու փրկարարներին, ասելով․

«Ծուխը որ տեսա, մինչև ավտոյից դուրս եկա, տեսնեմ պարեկներն ու փրկարարները գլխիս վերևը կանգնած են, ասեցի այ մարդ, էս կարողա աչքերս գնում գալիս ա, էն էլ որ տեսա փրկարարներն ու պարեկները ոնց են կապոտը բացում, հասկացա, որ երազ չի»։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր