1447 դիտում
14:45 04-11-2024
Չէր կարելի դատախազին վերևը նստեցնել, տպավորություն էր՝ սովետական դատավարություն է. Ալեն Սիմոնյան
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստ կա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ Անդրանիկ Քոչարյանին հեռացնելու կամ վարքը քննարկելու հարց կա՞ օրակարգում, նա արձագանքեց. «Վարչությունը որևիցե հարց չի քննարկում՝ մեկին հեռացնելու կամ ինչ-որ ձևով պաշտոնանկ անելու, մենք քննարկում ենք այն ինֆորմացիան, որը առկա է, ու այդ ինֆորմացիայի հիման վրա որոշում ենք կայացնում»:
Ինչ վերաբերում է բուն օրակարգին, նա ասաց, որ չի հիշում նիստն ինչ օրակարգով է, ներկուսակցական, ինչպես նաև որոշ պաշտոնների հետ կապված քննարկում պետք է լինի, որոնք թափուր են:
Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի ակնարկին, թե Սիմոնյանին անհանգստացնում է իր վարկանիշի աճը, նա ասաց՝ որևէ մեկի վարկանիշի աճն իրեն չի անհանգստացնում:
«Բոլորի պահվածքի վերաբերյալ վերապահումներ ունեմ, ես ասել եմ, որ եթե ես ներկա լինեի, այլ կերպ կլիներ, իմ փորձառությունն ավելին է թե՛ կոնֆլիկտներ հրահրելու, թե՛ հարթելու տեսանկյունից»,- ասաց նա:
Հարցին՝ Քյարամյանին պետք է լռեցնե՞լ, Սիմոնյանն ասաց. «Չէ՛, պետք չէր բերել-հասցնել այդ իրավիճակին, չէր կարելի դատախազին վերևը նստեցնել: Ինձ մոտ տպավորություն էր, որ ինչ-որ Սովետական Միության դատավարության է տեղի ունենում, և ներքևը ամբաստանյալներն են, վերևը դատավորն ու դատախազությունն է»:
Ինչ վերաբերում է նրան, որ Քոչարյանը բացատրել է, որ դատախազը կին է, նա ասաց. «Դե գիտեք ինչ, դա կնամեծարություն չէ, ես չեմ կարծում՝ նրան՝ որպես կին էին այնտեղ նստեցրել, նա ՀՀ դատախազն է, ոչ թե կին»:
Սիմոնյանը հերքեց, թե թիմում կան քոչարյանական կամ սիմոնյանական թևեր: «Ո՞նց կարող է նման բան լինել: Կա թիմ՝ նիկոլփաշինյանական թիմ»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
2364 դիտում
16:03 07-12-2022
Լավրովը փաստեց՝ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Սերգեյ Լավրովը ճիշտ չէր. Ալեն Սիմոնյան
Այս բաժնից
307 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
904 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
496 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում