«Նովել Մասիվ» համալիրի կառուցապատող «Առաննա Շին» ընկերությունը սկսել է Տորք Անգեղի այգու վերակառուցման և բարեկարգման լայնածավալ աշխատանքները
Մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և մի շարք այլ պաշտոնյաներ շրջել են Տորք Անգեղի նոր կառուցվող այգու տարածքում, ինչպես նաև իրականացրել ծառատունկ։ Այգու վերակառուցման և կանաչապատման աշխատանքների երրորդ փուլի ընթացքում տնկվել է 240 ծառ և թուփ, գրում է tert.am-ը։
«Առաննա Շին» կառուցապատող ընկերությունը, հանդիսանալով «Նովել Մասիվ» համալիրի կառուցապատողը, սեփական նախաձեռնությամբ սկսել է այգու վերակառուցման և բարեկարգման լայնածավալ աշխատանքները՝ շարունակելով Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված նախագծի իրականացման գործընթացը։
Ծառատունկի 3 փուլերի ընթացքում տնկվել են ավելի քան 2,500 տարբեր տեսակի ծառեր և թփեր՝ նպատակ ունենալով տարածքն ապահովել բնական կանաչապատմամբ և ստեղծել հանգստի ու զբոսանքի համար հարմարավետ միջավայր ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։
Աշխատանքների շրջանակում արդեն իրականացվել են այգու տարածքի մաքրման աշխատանքներ, կառուցվել է ամֆիթատրոն, բարեկարգվել և կառուցվել են զբոսուղիներ, անցկացվել է նոր ոռոգման համակարգ, կառուցվել է ֆուտբոլի դաշտ, 2 լսարան, 12 սանհանգույց, ինչպես նաև մասնակի կառուցված են հեծանվուղիները։
Նախատեսված է այգում տեղադրել մանկական խաղահրապարակներ։ Այգին նախատեսվում է հանձնել շահագործման և պաշտոնապես բացել 2027 թվականի հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ։ Այգու կառուցապատումը շարունակվում է Երևան քաղաքի և կառուցապատողի համատեղ գործըներությամբ։