211652_close_icon
views-count820 դիտում article-date 22:13 19-05-2026

Աստված չանի՝ նա իշխանության մնա, Փաշինյանը կապանցիների հանդեպ էլ նույն ձև կվարվի, ինչպես՝ արցախցիների․ Նարեկ Կարապետյան

«2018 թ․-ին, երբ այցելել էր Արցախ,  մի մարդու պատմություն էր պատմում, ով  ջուր էր շփել մեքենայի հետևից, միամիտ հայ, մտածել էր, թե լավ բանով է Փաշինյանը եկել Արցախ, ջուր էր շփել մեքենայի հետևից, որ հետ գա, և Փաշինյանը՝ արցախցուն դիմելով, ասում է՝ ինչպե՞ս կարող եմ ես քեզ հուսախաբ անել, եղբայր, ինչպե՞ս կարող եմ»,- լրագրողների հետ զրույցում հիշեցնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհդրի անդամ Նարեկ Կարապետյանը, ապա շարունակում․

«Դրանից անցավ 8 տարի և  տեսանք իրական դեմքը։ Երկու շաբաթ առաջ էլ նա Կապանում էր։Կապանում կանգնել էր նույն ձև, ասում էր՝ ես ձեզ սիրում եմ։ Աստված չանի՝ նա իշխանության մնա, որոշ ժամանակ հետո, հնարավոր է ինքը կապանցիների հանդեպ էլ նույն ձև վարվի,ինչպես  2018 թ․-ին, երբ այցելել էր Արցախ»։

Նմանատիպ նյութեր