211652_close_icon
views-count1285 դիտում article-date 21:30 15-05-2026

Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

Բուլղարիայում շարունակվող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճային ըմբիշները:

Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Սուրեն Իշխանյանը փայլուն մրցելույթներ է անցկացրել և նվաճել է եզրափակչի ուղեգիր:

Հայ ըմբիշը տպավորիչ մեկնարկ էր գրանցել՝ տանելով երկու վաղաժամ հաղթանակ և հասնելով կիսաեզրափակիչ: Եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտում Իշխանյանը կրկին ժամանակից շուտ բացահայտ առավելության է հասել ադրբեջանցի Աբբաս Շաֆիևի նկատմամբ: Վաղը հայ մարզիկը կգոտեմարտի առաջնության ոսկե մեդալի համար:

Նմանատիպ նյութեր