18-ամյա Էդմոնդ Նազարյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
55 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ էր հասել Բուլղարիան ներկայացնող հայազգի Էդմոնդ Նազարյանը, որը օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է: Էդմոնդի մրցակիցը ադրբեջանցի Ազիզլին էր, որը 1/4 եզրափակչում պայքարից դուրս թողեց Ռուդիկ Մկրտչյանին:
Ազիզլին առաջին մրցափուլում հաղթում էր 5-0 հաշվով, բայց երկրորդում Նազարյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո տուշեով հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ եզրափակիչ, հայտնում է [url=https://armsport.am/2020/02/10/%d5%a7%d5%a4%d5%b4%d5%b8%d5%b6%d5%a4-%d5%b6%d5%a1%d5%a6%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b2%d5%a9%d5%a5%d6%81-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d6%81%d5%ab-%d5%a8/]Armsport.am[/url]-ը: