Արսեն Ջուլֆալակյանը «չոր» հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին
Տաշքենդում ընթացող ըմբշամարտի հունահռոմեական ոճի 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ:
1/16 եզրափակիչում հայ մարզիկը 9:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ:1/8-րդ եզրափակիչում Ջուլֆալակյանը 12:1 հաշվով հաղթել է ավստրիացի Ֆլորիան Մարչալին, իսկ 1/4 եզրափակիչում 11-2 հաշվով ձեռնունայն է թողել Մեքսիկայի ներկայացուցչին:
Կիսաեզրափակիչում Արսենի մրցակիցը կլինի Սինգ (Հնդկաստան) – Դաթունաշվիլի (Վրաստան) զույգի հաղթողը: