211652_close_icon
views-count268 դիտում article-date 14:14 10-05-2026

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները Խնձորեսկում բնակիչների հետ քննարկեցին գյուղատնտեսական ոլորտին առնչվող խնդիրներ

Քարոզարշավի 2-րդ օրը Խնձորեսկ գյուղում «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները բնակիչների հետ քննարկեցին գյուղատնտեսական ոլորտին առնչվող մի շարք կարևոր խնդիրներ։

Գյուղացիները բարձրաձայնեցին հատկապես ոռոգման ջրի սակավության, գյուղատնտեսական տեխնիկայի հասանելիության, բերքի իրացման դժվարությունների և անասնապահության զարգացման հետ կապված հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև պետական աջակցության ծրագրերի արդյունավետությանը: Կարևորվեց այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք թույլ կտան գյուղացիներին ոչ միայն պահպանել իրենց տնտեսությունները, այլև զարգացնել դրանք՝ ապահովելով համայնքի կայուն ապագան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր