211652_close_icon
views-count1087 դիտում article-date 23:59 08-05-2026

Բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը ավտովթարի զոհ է դարձե

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել են, որ բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով անկել է՝ ընկնելով ավտոմեքենայի տակ։

«Այս դեպքը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ վայրի կենդանիների վերականգնման և բնություն վերադարձի գործընթացը պահանջում է ոչ միայն մասնագիտական մեծ աշխատանք, այլև հանրային բարձր պատասխանատվություն և զգոնություն։

Կոչ ենք անում քաղաքացիներին և հատկապես վարորդներին՝

լինել առավել զգոն անտառամերձ և պահպանվող տարածքներին հարակից ճանապարհահատվածներում,
պահպանել արագության սահմանափակումները,
ուշադիր լինել ճանապարհը հատող կենդանիների նկատմամբ:

Ազնվացեղ եղջերուն Հայաստանի կենսաբազմազանության կարևոր տեսակներից է, և վերջին տարիներին իրականացվող վերականգնման ծրագրերի շնորհիվ քայլեր են արվում տեսակի պոպուլյացիան բնական միջավայրում վերականգնելու ուղղությամբ։ Յուրաքանչյուր կորուստ ցավալի է և մեծ հարված է բնապահպանական այդ ջանքերին»,- նշվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր