211652_close_icon
views-count6148 դիտում article-date 20:53 09-03-2026

Գողության դեպք՝ Երևանում․ անհայտ անձը հափշտակել է Միկոյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Mercedes»-ի դիմացի զույգ լուսարձակները և լուսարձակի շրջանակները․ վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ

Փետրվարի 25-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 41-ամյա Հովհաննես Ա․-ն և հայտնել, որ փետրվարի 24-ին ժամը 20։00-ից մինչև փետրվարի 25-ը ժամը 07։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հափշտակել է Միկոյան փողոց 27-րդ շենքի բակում կայանված իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի դիմացի զույգ լուսարձակները և լուսարձակի շրջանակները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 1 մլն դրամի նյութական վնաս։

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր