114856 դիտում
20:41 22-04-2021
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. հայ-ադրբեջանական սահմանից «աջ ոտքի ստորին երրորդականի ամպուտացիա» ախտորոշմամբ Իջևանի հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի սահմանային գոտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ոտքի ստորին երրորդականի ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, 59-ամյա Նոդար Միրզոյանն է, ով նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում Կայանավան համայնքի վարչական տարածքի հանդամասում հայ-ադրբեջանական սահմանին «ծնեբեկ» հավաքելու ժամանակ ականի վրա կանգնելու և պայթելու հետևանքով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2101 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)