52158 դիտում
15:35 07-04-2018
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 26-ամյա տղան իր գտած իրի պայթյունի հետևանքով բազմաթիվ վնասվածքներով, այդ թվում՝ «մատների տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ, տեղափոխվել է հիվանդանոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 16։30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հայտնել են, որ «ձախ ձեռքի 1-ին, 2-րդ և 3-րդ մատների տրավմատիկ ամպուտացիա՝ նախադաստակի ոսկրերի վնասումով, դեմքի, կրծքավանդակի և որովայնի առաջնային պատերի բազմաթիվ մակերեսային վնասվածքներ» ախտորոշմամբ Այգեհովիտ գյուղից իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հայկ Սիմոնյանն է, ով 1 օր առաջ իրենց տան այգում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, վարելու պահին ինչ-որ իր է գտել, իսկ ապրիլի 6-ին, ժամը 14։00-ի սահմաններում տանը փորձել է քանդել այն, որի ժամանակ էլ տեղի է ունեցել պայթյուն։
Փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)