211652_close_icon
views-count799 դիտում article-date 21:17 01-05-2026

Ընդդիմադիրներ, դուք ունեք ԱՅՍ մի ամիսը՝ հանելու Փաշինյանին ընտրությունից

Ես իմ անուշ Հայաստանի... Հայաստանը ասես չիր դարձած լինի՝ ընտրությունների չոր ու, կասեի, չար քաղաքականության ու քաղաքագենության պատճառով։

Երկրորդ նախագահին ընտրող «դաշինքը» երրորդին է քննադատում, երրորդի «հայաստանը»՝ երկրորդին, դաշինքն ու հհկ-ն իրար են... ի՞նչ անում։  Բարգավճար «հայաստանը», որ «քրիստոսի» արձան է աճեցնում  տուրիստների համար՝ Էջմիածնի Մայր տաճարից բոյով սարքելով և դրանով ՀՀ քաղաքացիների օգուտ տեսնելով այս ղեկավարը պատգամավոր Կոբզոն կհիշեցնի, «հայաստանը» ուժեղ համարող զանգվածը ֆեյսբուքյան էջերով անգամ չեն քննարկում «համաներման» իմաստը, ավելի ճիշտ՝ անիմաստությունը, քանի որ նիկոլենք, այսպես ասած՝ դատում են ոչ թե ներման կարիք ունեցող, այլ՝ արդարներին, հետևաբար գոնե ներում ստանանք մենք՝ նրանց նկատմամբ անօրինական մեղադրանքը հանելով սկզբունքներով... ու զարմանալի է, երբ  անօրինակությունը դատարաններում ժամկոչող դատավորին այս «ուժեղ հայաստանի» ղեկավարը դիմում է «պատվարժան դատավոր»։

Էլի կան։ Անհասկանալի, բայց նույնիսկ այդպես՝ երկրպագուներով։

Ինչ քննադատութան կարժանայի ես «անհասկանալին» թերի բառը օգտագործելու համար, եթե այս ընտրական խմբերի մեջ Փաշինյան Նիկոլը չլիներ։ Հայրասպան, որդիասպան, մայրասպան, երեխայասպան, հավատասպան, հայրենահանձ, դավաճան... ՄԱՐԴԱՍՊԱՆ նիկոլ փաշինյանը։

Ինչպես կարող է լինել ընտրություն սրա դիմությամբ, ինչպես կարող եք մասնակցել ընտրության սրա հետ, կամ սրանց՝ սրան գրկել-պաչելու համար հիվանդ ամուսիններին հիվանդանոցում թողածներին ու ամենատարբեր ոչառողջ անսկզբունքայիններին մեր կողքը դնելով։  

Ինչու է ձեզ թվում, այ ընտրության մասնակցողներ ու չմասնակցողներ, որ եթե նույնիսկ նիկոլի ու նիկոլների դեմ խոսեք, սա չի վերընտրվելու։ Մի անգամ արդեն եղավ, չէ՞, այն, ինչից 2021-ին պիտի հրաժարվեիք։  

Այսօր, քանի չեք ընտրությունները հանել, քանի որ նիկոլը կա, հանեք նիկոլին։
Ընդդիմադիրներ. կամ՝ ղեկավար դառնալ ուզողներ, ՀԱՆԵՔ ՆԻԿՈԼԻՆ։ Եթե դա էլ չեք կարողանա, դատի տվեք։ Հարյուրավոր, հազարավոր դիմումներ արեք դատարան Փաշինյան Նիկոլի դեմ։
Մի ամիս է մնացել, Փաշինյան Նիկոլը չպիտի մասնակցի ընտրության, պիտի իր դեմ հայցեր լինեն նաև։
Մի խաբվեք ընտրողների թվերին։ Ես չեմ ասում նույնիսկ, թե դուք նիկոլից քիչ կհավաքեք, ես ամենահասարակ բանն եմ բարձրաձայնում՝ ինչքան էլ հավաքեք, ում էլ հաղթեք, ԿԸՀ-ն Փաշինյան Նիկոլին որպես ընտրությունում հաղթած կհայտարարի։

Ու նիկոլը դա գիտի։

Ու նիկոլը գիտի մարդուն, առանց քաղաքականությանը խփվելու ում կմիանային ՀՀ քաղաքացիները, ով իրեն՝ նիկոլին, չէր թողնի մասնակցել ընտրության, նիկոլը թողեց... մնալ կալանավայրում։ Միայն կալանավայրում՝ որ չմասնակցի ընտրություններին։
  
Անահիտ Ոսկանյան, ՀՀ քաղաքացի

Նմանատիպ նյութեր