211652_close_icon
views-count1003 դիտում article-date 16:43 01-05-2026

ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ աշխատավորներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ,

Մայիսի 1-ը պարզապես տոնական օր չէ։ Սա այն օրն է, երբ պետությունը պարտավոր է հաշիվ տալ իր աշխատող քաղաքացուն՝ նրան արժանապատիվ աշխատանք, արդար վարձատրություն և սոցիալական պաշտպանություն ապահովելու համար։

Այսօր Հայաստանում հազարավոր քաղաքացիներ աշխատում են գրեթե ստրկական պայմաններում․ մարդիկ ամիսներով չեն ստանում իրենց աշխատավարձերը, ստիպված են աշխատել արտաժամյա՝ առանց լրացուցիչ վճարման, զրկվում են արձակուրդից, ապօրինի ազատվում աշխատանքից, աշխատում են առանց պատշաճ պայմանագրերի և ամեն օր կանգնած են գործատուի կամայականության առաջ։

Առավել ամոթալի և հանցավոր է պետական մարմինների պահվածքը, որոնք պարտավոր են պաշտպանել աշխատավորին, սակայն շատ դեպքերում վերածվել են լուռ դիտորդի կամ ձևական արձանագրումներ կազմող անգործ կառույցների։

Երբ հազարավոր մարդիկ զրկվում են իրենց օրինական աշխատավարձից՝ լռում են։
Երբ քաղաքացին ապօրինի հեռացվում է աշխատանքից՝ լռում են։
Երբ մարդկանց ստիպում են աշխատել նվաստացուցիչ պայմաններում՝ կրկին լռում են։
Սա պարզապես անգործություն չէ։ Սա պետական մակարդակով սոցիալական անարդարության հովանավորում է, որի հետևանքով մարդիկ լքում են հայրենիքը՝ չկարողանալով սեփական երկրում արժանապատիվ աշխատանքով պահել իրենց ընտանիքները։

Ես բազմիցս ասել եմ՝ աշխատող մարդը որևէ օլիգարխի կամ պաշտոնյայի սեփականությունը չէ։

Պետության հիմքը աշխատող մարդն է, և այն իշխանությունը, որը չի պաշտպանում իր աշխատավորին, բարոյական իրավունք չունի կառավարելու այդ պետությունը։

ԴՕԿ կուսակցության և իմ իշխանության օրոք՝
կստեղծվի աշխատանքային իրավունքների պաշտպանության արագ արձագանքման հատուկ մեխանիզմ,
յուրաքանչյուր գործատու, ով չի վճարի աշխատավարձ կամ կխախտի աշխատողի իրավունքները, կկրի խիստ վարչական և քրեական պատասխանատվություն,պետությունը նրա փոխարեն կվճարի աշխատավարձը,հետո գործատուից տույժ տուգանքներով  կբռնագանձի ,կրկնվելու դեպքում կդատապարտի ազատազրկման։Տենամ էդ որ օլիգարխը կհամարձակվի մեկ օր ուշացնի աշխատողի աշխատավարձը։

Աշխատող քաղաքացին պետք է կարողանա ոչ թե գոյատևել, այլ արժանապատիվ ապրել իր աշխատանքի շնորհիվ։
Հայաստանի ապագան կառուցվելու է ոչ թե ստի, թալանի և շահագործման, այլ աշխատանքի արժանապատվության վրա։

Հարգանքս՝ յուրաքանչյուր քաղաքացու, ով ազնիվ աշխատանքով պահում է իր ընտանիքը և իր ուսերին պահում է այս պետությունը։

Վարդան Ղուկասյան
ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր