211652_close_icon
views-count397 դիտում article-date 17:47 27-04-2026

Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է

Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով անցնող 18–ամյա Դավիթ Մինասյանի առաջին դատական նիստը հետաձգվել է: Այս մասին հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Նիստը պետք է կայանար վաղը՝ ապրիլի 28–ին, սակայն Դավիթի առողջական վիճակից ելնելով՝ մենք ինքներս ենք դիմել նիստի տեղափոխման խնդրանքով»,– նշեց նա։

Տղան շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։ Փաստաբանն ընդգծեց, որ այդ ընթացքում նրա համար մի քանի անգամ շտապօգնություն են կանչել։

Նմանատիպ նյութեր