ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հրաժարվել է բացահայտել իր կուսակցական պատկանելիությունը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է բացահայտել իր կուսակցական պատկանելիությունը՝ այն անվանելով «շատ անձնական» և համեմատելով հավատքի հետ, հայտնում է «Коммерсантъ»-ը:
Լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ այդ հարցը հանրային չէ։
Ուղղակի հարցին, թե արդյոք նա եղել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ/ЛДПР) անդամ, Պեսկովը պատասխանել է. «Կուսակցական պատկանելությունը նման է հավատքին, այն շատ անձնական է»:
Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը ներկայացրել էր 2022 թվականի ապրիլին մահացած ՌԼԴԿ հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկու մասին հիշողությունները։ Նա քաղաքական գործչին անվանել էր եզակի մարդ՝ նշելով Ժիրինովսկու հուզական ու պոռթկուն բնավորությունը, որոնք նրան դարձնում էին ճանաչելի։
Միևնույն ժամանակ, Պեսկովն ընդգծել է, որ քչերը գիտեին առաջնորդի մեկ այլ կողմի՝ նրա էրուդիցիայի մասին, ինչը միշտ տպավորել է իրեն։