ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Օբամայի կոչը` ազատել Սավչենկոյին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների հարցերին` Պուտինի և Օբամայի հեռախոսազրույցի առնչությամբ, որի ընթացքում ԱՄՆ նախագահը կոչ է արել ազատել օդաչու Նադեժդա Սավչենկոյին:
«Նախագահը բազմաթիվ անգամ պարզաբանումներ է տվել օտարերկրյա գործընկերներին, որ խոսքը գնում է դատավարության մասին և որևէ արտաքին միջամտությունն անընդունելի է»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանության մամլո քարտուղար Ուիլ Սթիվենսը հայտնել է, որ հարցը քննարկվել է մարտի 14-ին կայացած հեռախոսազրույցում, որը տեղի էր ունեցել երկու նախագահների միջև:
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ռուս գործընկերոջը կոչ է արել ազատ արձակել ձերբակալված օդաչուին` Մինսկի պայմանավորվածությունների դրույթների համաձայն, ըստ որի՝ պետք է ազատ արձակվեն բոլոր անօրինաբար կալանավորված անձինք»,- ասել է նա: