211652_close_icon
views-count541 դիտում article-date 10:17 26-04-2026

Իրանի թշնամին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների ոչնչացման միջոցով. Մասուդ Փեզեշքիան

Թշնամին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների ոչնչացման միջոցով, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Կառավարական մարմիններ աշխատանքային այցերի շրջանակներում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելել է Ներքին գործերի նախարարություն, որտեղ մասնակցել է երկրի բոլոր նահանգների նահանգապետերի հետ առցանց հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում պետության ղեկավարը ընդգծել է, որ Իրանի հակառակորդների հիմնական նպատակը սոցիալական կայունությունը խաթարելն է։ Նախագահի խոսքով՝ ենթակառուցվածքների վրա հարձակումները և տնտեսական շրջափակումը նպատակ ունեն հանրային վստահությունը վերածել զանգվածային դժգոհության։

«Թշնամին ունի հստակ ծրագիր՝ այսօրվա հանրային աջակցությունը վերածել հիասթափության։ Մեր խնդիրն է կանխել այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կարող են հանրային դժգոհության հիմք դառնալ»,- հայտարարել է նա։

 

Նմանատիպ նյութեր