211652_close_icon
views-count589 դիտում article-date 17:00 24-04-2026

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Հիշատակի հրապարակումը 37-ամյա խաղացողը տեղադրել է իր ինստագրամյան էջում։

Տեղադրված լուսանկարում պատկերված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակը և խորհրդանշական անմոռուկը: Լուսանկարին կից Մխիթարյանը կատարել է գրառում.

«1915. Մենք հիշում ենք, WE REMEMBER, 24.04»:

Նշենք, որ Մխիթարյանն ամեն տարի օգտագործում է իր մեծ լսարան ունեցող հարթակը՝ միջազգային հանրության ուշադրությունը հայ ժողովրդի պատմության այս ողբերգական էջի վրա հրավիրելու նպատակով։

Նմանատիպ նյութեր