211652_close_icon
views-count625 դիտում article-date 19:20 13-04-2026

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրենի հետ

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի հետ, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։

ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա քաղաքական երկխոսությունը և ծրագրային համագործակցությունը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Եվրոպայի խորհրդի նշանակալի դերը Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների բարեփոխման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման գործում։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի կարևորությունը՝ որպես Հայաստանում իրականացվող բարեփոխումների հավակնոտ օրակարգի աջակցությանն ուղղված ռազմավարական շրջանակի։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027-2030թթ. Գործողությունների ծրագրի մշակման գործընթացում համագործակցության խթանման և իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր