211652_close_icon

ՀՀ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

views-count463 դիտում article-date 16:19 28-09-2025
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում` ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դայեն Քեյթայի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և ՄԱԿ Բնակչության հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության խորացման կարևորությունը, այդ թվում՝ գենդերային հավասարության, սեռական և վերարտադրողական առողջության, երիտասարդության հզորացման, ինչպես նաև դեմոգրաֆիական խնդիրների հասցեագրման ոլորտներում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է 2026-2030թթ. համար ՄԱԿ Բնակչության հիմնադրամի՝ երկրի ծրագրային փաստաթղթին՝ կարևորելով, որ դրանում արտացոլված ծրագրերը լիովին համահունչ են ՀՀ կառավարության տեսլականին։

ԱԳ նախարարի տեղակալը, մասնավորապես, ընդգծել է խոցելի խմբերի, այդ թվում՝ փախստականների և հաշմանդամների իրավունքների պաշտպանության և ներառականության ապահովման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև երկրի ծրագրային փաստաթղթի կյանքի կոչման համար համապատասխան ֆինանսավորման և այս ուղղությամբ դոնորների հետ համակարգված փոխգործակցության ապահովման կարևորությանը:

 

Նմանատիպ նյութեր