211652_close_icon

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի օգնականի հետ

views-count601 դիտում article-date 21:40 03-06-2025
Հունիսի 2-ին Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վիորել Գուցուի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՊԳԿ-ի միջև առկա համագործակցության ընդլայնման հեռանկարները: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Կազմակերպության կողմից Հայաստանում գյուղատնտեսական արտադրողականության ու պարենային անվտանգության բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող քայլերը` ուղղված ավելի ներառական սննդի համակարգերի ստեղծմանը և կայուն ներքին մատակարարման ապահովմանը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և դրա շրջանակներում փոխգործակցության հնարավորություններին:

Նմանատիպ նյութեր