Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ երկրի տարածքով Իրանից 312 ձկնորսների տարհանմանն աջակցելու համար
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտարարել է, որ Հայաստանի տարածքով 312 հնդիկ ձկնորսներ են Իրանից տարհանվել Հնդկաստան։
Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ գործողությունը հնարավոր է դարձել հայկական կողմի աջակցության շնորհիվ։
«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը և իմ բարեկամ Արարատ Միրզոյանին՝ սա հնարավոր դարձնելու համար», — նշել է Ջայշանկարը։
Նա նաև ընդգծել է արտերկրում քաղաքացիների պաշտպանության հարցում միջազգային համագործակցության կարևորությունը և երախտագիտություն հայտնել գործողության բոլոր մասնակիցներին: