211652_close_icon
views-count331 դիտում article-date 17:06 11-04-2026

Փարիզում մեկնարկել է աշխարհի 25 երկրների ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողովը

Այսօր Փարիզում մեկնարկել է աշխարհի 25 երկրների ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողովը, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին և նպաստել ազգային ներուժի զորաշարժին։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մեր երկրի առջև ծառացած օրհասական մարտահրավերների պայմաններում Սփյուռքի ռազմավարական դերը դառնում է անփոխարինելի։ Այս օրերին քննարկումների կենտրոնում են լինելու՝

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր հորիզոններն ու առկա ճգնաժամի հաղթահարումը,

Հայկական ինքնությանը սպառնացող մարտահրավերների հաղթահարման գործում ազգային կառույների և Հայ Առաքելական եկեղեցու դերակատարությունը

Համահայկական միասնական օրակարգի ձևավորումը»։

Նմանատիպ նյութեր