211652_close_icon
views-count26777 դիտում article-date 21:39 28-07-2016

Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում․ Opel-ը հայտնվել է ձորում․ կան վիրավորներ․ ժամանել են մարզի քննչական և փրկարարական վարչությունների պետերն ու վաշտի հրամանատարի տեղակալը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն փողոցի բնակիչ, 32-ամյա Գևորգ Երեմյանը իր վարած Opel Astra մակնիշի 88 PP 303 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166 կմ հատվածում, դեպի Երևանի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել իր երթևեկելի աջ հատվածից և գլորվել ձորը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ․ Երեմյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 47-ամյա Գայանե Բալայանը, 39-ամյա Քքրիստինե Խաչատրյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի բնակիչ, 52-ամյա Անահիտ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։ Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը, ջոկատի պետ՝ Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ։ Նրանց օգնել են նաև քաղաքացիները։ Դեպի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատարի տեղակալ՝ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ Վարդան Ավագյանն ու ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ՝ Տիգրան Պետրոսյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա․ Ադամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում ժամանակին տեղադրված է եղել երթևկությունը կարգավորող ճանապարհային նշաններ, այդ թվում՝ զգուշացնող, սակայն անհայտ պայմաններում անհայտացել են նշանները ու վարորդները չեն կարողանում ճիշտ կողմնորոշվեն մասնավորապես, որ այդ հատվածը վտանգավոր ոլորան է և այսօր մեկ այլ [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/28/91556/]վթար[/url] նույն հատվածում տեղի էր ունեցել, երբ Jeep Grand Cherokee-ին հայտնվել էր դաշտում։ Եթե պատկան մարմինները կարճ ժամանակում չտեղադրեն նշանները, ապա շատ վարորդներ վթարի կենթարկվեն։ Գոնե այս դեպքից հետո պատասխանատու կառույցները տեղներից ժաժ գան։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր