211652_close_icon
views-count7151 դիտում article-date 23:22 17-08-2021

Էապես բարձրացրեք քաղաքացիների սպասարկման որակը, այլապես պատասխան եք տալու. նախարարը՝ ՊՆ ստորաբաժանումների ղեկավարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն անցկացրել է խորհրդակցություն մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Արշակ Կարապետյանն ուշադրություն է հրավիրել հանգամանքի վրա, որ քաղաքացիների շրջանում առկա են լուրջ դժգոհություններ, մասնավորապես՝ կապված պաշտպանության նախարարությանն առնչվող իրավական և սոցիալական բնույթի փաստաթղթերի տրամադրման գործընթացի հետ։
 

Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել վերակազմակերպել աշխատանքները, էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը և ողջամիտ ժամկետներում լուծել բարձրացվող խնդիրները։

Play










ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր