211652_close_icon
views-count481 դիտում article-date 09:25 08-04-2026

ԱՄՆ-Իրան բանակցությունները կսկսվեն ապրիլի 10-ին՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում

Իրանի  Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը դրական է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրադադարի մասին հայտարարությանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ընդունել է Թեհրանի 10֊ կետանոց առաջարկը։

ԱՄՆ-ն, ըստ Իրանի Անվտանգության խորհրդի, համաձայնել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը թողնել Թեհրանին, վճարել փոխհատուցում, վերացնել պատժամիջոցները, թույլատրել ուրանի հարստացումը շարունակել և դուրս բերել զորքերը Մերձավոր Արևելքից։

ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: Թեհրանը երկու շաբաթ է հատկացրել բանակցային ողջ գործընթացի համար, որի ընթացքում կհաստատվի հրադադար: Անվտանգության խորհուրդն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն նշանակում ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտ:

Նմանատիպ նյութեր