Իսլամաբադում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները. քննարկվել են արցախյան վերջին իրադարձությունները
Այսօր Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի թվիթերյան [url=https://twitter.com/MevlutCavusoglu/status/1349412567777751047]պաշտոնական էջից[/url]:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար, եղբայր Ջեյհուն Բայրամովի հետ մենք հանդիպել ենք Իսլամաբադում։ Քննարկել ենք Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։
Ադրբեջանցի եղբայրներին մեր աջակցությունը խաղաղության հաստատման գործում շարունակվելու է», - գրել է նա: