211652_close_icon
views-count508 դիտում article-date 10:06 05-04-2026

ԱՄՆ հատուկջոկատայինները փրկել են Իրանում խոցված ամերիկյան կործանիչի անձնակազմի երկրորդ անդամին

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը փրկել են Իրանում խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկրորդ անդամին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

ԱՄՆ-ի զինվորականները ներխուժել են Իրան՝ փրկարարական գործողություն իրականացնելու համար։ Կատաղի մարտեր են ընթացել Իրանի հարավ-արևմուտքում։ Դոնալդ Թրամփը օվալաձև գրասենյակից հետևել է մարտերին: Հաղորդվում էր ԱՄՆ-ի զրահատեխնիկայի և օդային աջակցության մասնակցության մասին։ Բայց ԱՄՆ-ի բոլոր ուժերն արդեն դուրս են բերվել Իրանի տարածքից

Թրամփը հաստատել է Իրանի տարածքում խոցված F-15E կործանիչի անձնակազմի երկրորդ անդամի փրկվելու մասին տեղեկությունը։

Կործանումից հետո իրեն հետապնդող իրանական ուժերից օդաչուն թաքնվել է բլրի գագաթին։

 

Նմանատիպ նյութեր