211652_close_icon

Նոր մանրամասներ՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի մասին. նրանց հարազատները ծանր վիճակում են, բայց հույս ունեն իրենց զավակներին ողջ տեսնել

views-count28341 դիտում article-date 13:01 14-11-2014
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունից տեղեկացանք, որ այս պահին դեռ երկխոսության մեջ են գտնվում համապատասխան իշխանությունների հետ խոցված ինքնաթիռին մոտենալու հարցում: Իսկ ԼՂՀ Պաշտպանության բանակը դեռ չի կարողանում մոտենալ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքի չեզոք գոտում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից խոցված ուղղաթիռին եւ մինչև հիմա հայտնի չէ անձնակազմի ճակատագիրը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՊՆ նախարարությունից: Արցախի պաշտպանության բանակն այդ հարցով դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ միջազգային մի շարք այլ կազմակերպությունների: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ճշտեց, որ ուղղաթիռի մեջ եղել են մայոր, 38-ամյա Սերգեյ Սահակյանը, ով Երևանի Նորք Նորքի Գյուրջյան փողոցի բնակիչ է, 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, ով նույնպես Նոր-Նորքից է եւ Չարենցավանի բնակիչ, 22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանը, իսկ նրանց հարազատներից եւ ծանոթներից տեղեկացավ, որ Սարգիսը եւ Ազատն ամուսնացած չեն: Սարգիսի ընտանիքում կա 5 երեխա, իսկ Ազատի ըտանիքում՝ 2: Ազատն ընտանիքի միակ տղան է: Ուղղաթիռում գտնված զինծառայողների հարազատները, թեեւ, շատ ծանր վիճակում են, բայց նրանցից իրենց զավակներին սպասում են ողջ տեսնել: Հիշեցնենք, որ հայկական մարտական ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Ցավով տեղեկացրել էինք, որ զոհվել է ուղղաթիռի անձնակազմի 3 անդամ:

Նմանատիպ նյութեր