211652_close_icon
views-count1921 դիտում article-date 23:47 31-03-2026

Ով է Նիկոլ Փաշինյանի աներորդու տունը թալանած անձը․ կալանավորվեց. ArmLur.am

2024 թվականի դեկտեմբերին թալանել էին վարչապետի աներորդու՝ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տունը:  Հրաչյա Հակոբյանին հրավիրել են Քննչական կոմիտե եւ հարցաքննել:
ArmLur.am-ի հետ զրույցում նա հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, որ հրավիրվել է իր առանձնատան գողության գործով: Հրաչյա Հակոբյանը տուժող էր ճանաչվել։ Ենթադրյալ հանցագործները ՔՊ-ական պատգամավորի տնից տարել էին 7-8 մլն դրամ գումար, ոսկյա շղթաներ և ժամացույց։

Օրերս Հրաչյա Հակոբյանը պատմեց, թե ով է եղել իր բնակարանի ենթադրյալ հանցագործը: Դիմեցինք ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան մեզ հայտնեցին, որ 2025 թվականի հուլիսի 17-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր